՛՛Ուսումը ամենահզոր զենքն է, որ կարող է փոխել աշխարհը:՛՛

Նելսոն Մանդելա

«Էյ Փլաս Սքիլզ»-ը  Երևանում ուսումնական կենտրոն է, որի առաքելությունը լեզվի ուսուցման տարաբնույթ դասընթացների մատուցումն է բացառապես ինտերակտիվ մեթոդներով։

Մեր փորձառու մասնագետները շարունակ թարմացնում և Ձեր իսկ կարիքներին համապատասխան կազմում են որակյալ ծրագրեր իմացության տարբեր՝ սկսնակ, ցածր, միջին, բարձր  և մասնագիտական մակարդակների համար։

Մենք չենք սահմանափակվում լսարանային դասընթացներով, քանի որ վստահ ենք, որ լեզվին լավագույնս տիրապետելու կարևորագույն գրավականը այն իբրև Ձեր կյանքի անբաժան մաս դարձնելն է, ուստի յուրաքանչյուր ծրագիր ներառում է նաև արտալսարանային այցեր և հանդիպումներ։

Կենտրոնը հիմնադրվել է 2017 թվականին անգլերենի դասագրքերի, ուսուցչական ուղեցույցների և դասավանդման քսանամյա փորձառությամբ մասնագետի՝ Արմինէ Փանոսեանի կողմից։ Մեզ մոտ դասավանդում են դասախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։

A+SKILLS–ի կարևորագույն նպատակն է զինել ուսանողներին մրցունակ հմտություններով և արդյունավետ համագործակցութան արդյունքում ստանալ նրանց ամենաբարձր գնահատականը։

 

Ինչու՞ ընտրել մեզ:

  • Փորձառու և որակավորված մասնագետներ
  • Հետաքրքիր, ժամանակակից թեմաներ
  • Առօրյա իրավիճակներ
  • 4 հմտությունների միաժամանակյա կիրառում
  • Ինտերակտիվ դասընթացներ
  • Աշակերտակենտրոն դասաժամեր
  • Համագործակցող դասարան
  • Արտալսարանային կապ
  • Մոտիվացնող քննարկումներ և դերախաղեր
  • Ընկերական, զվարճալի միջավայր

>

>

>

>

>

>

>

>

>

>

Ինչու է պետք կրթությունը

Հմտությունների զարգացում

Բարձր ինքնագնահատական

Ավելի լավ ապագա

Փաստեր մեր ընկերության մասին

7

Անձնակազմ

4

Ուսուցիչներ

6

Լեզուներ

10

Դասընթացներ