Լսել
Լսել և ըմբռնել
Խոսել
Մտքերը ճիշտ արտաբերել
Ընթերցել
Կարդալ և հասկանալ
Գրել
Մտքերը թղթին հանձնել
Ինչու ընտրել մեզ
ԻՆչ ենք մենք առաջարկում
A+ Skills ուսուցման կենտրոնը գործում է 2016թ. ի վեր, կարճ ժամանակում մենք կարողացել ենք շատերի ուշադրությունը գրավել և շատերի վստահությանը արժանանալ:
A+ Skills ում անգլերենի ուսուցումը իրականացվում է TEFL միջազգայի մեթոդիկայով: Այդ մեթոդիկայով են անգլերենի ուսուցումը իրականացում աշխարհի տարբեր առաջատար երկրներում: Դասավանդող ուսուցիչերիը մշտապես ացնում ե վերապատրաստմա փուլեր:
A+ում լեզվի ուսուցման հմտությունները չեն առանձնացվում իրարից. յուրաքանչյուր դասաժամի ընթացքում լեզվի ուսուցման հմտությունները (գրել, կարդալ, խոսել, լսել)կիրառվում են՝ մեկ ընդհանուր կոնտեքստում, իսկ քերականություն մեր ուսանողը սովորում է չորս հմտությունների կիրառման համատեքստում: Այս մեթոդը տալիս է իր արդյունքը, քանի որ ուսանողը անմիջապես կիրառում է իր սովորածը: Այս մեթոդիկայի արդյունքում A+ի ուսանող, երբեք ստիպված չի լինում իր մտքերը հայերենից անգլերեն թարգմանել և նոր խոսել. նա խոսում է անգլերեն՝ ենթագիտակցաբար, ըստ իրավիճակի:
Մեզ մոտ ուսանողները բացառապես խոսում ու շփվում են անգլերենով, մենք խոսում ենք չվախենալով սխալվելուց. Դա զարգացնում է լեզվամտածողությունը, կոտրում սխալվելու վախը և ազատու անգլերենի կիրառման բարդույթից: Մեզ հետ ուսանողը մոռանում է հայերենով նախադասություն կազմելու և հետո այն թարգմանելու սովորությունը: Արդյունքում, ուսանողը տիրապետում է անգլերենին և կարողանում է հաղորդակցվել սահուն ու ըստ անհրաժեշտության:
Դասաժամի ընթացքում բացառվում է հայերենի օգտագործումը. դրա շնորհիվ ուսանողը հաղթահարում է անգլերենով չխոսելու բարդույթը:
Մենք չենք սահմանափակվում լսարանային դասընթացներով, քանի որ վստահ ենք, որ լեզվին լավագույնս տիրապետելու կարևորագույն գրավականը այն իբրև Ձեր կյանքի անբաժան մաս դարձնելն է:
A+ Skills-ը առնձնանում է հատուկ ուսուցման մեթոդներով, ունի հատուկ մշակած ծրագրեր, որոնք անգլերեն սովորելու հարցում օգնում են.
√ Երեխաներին՝ չկտրելով իրենց խաղերից
√ Ուսանողներին, ովքեր ուզում են սովորել և զարգացնել անգլերենը
√ Նրանց, ովքեր կարիք ունեն կրթությունը շարունակելու նպատակով հանձնել TOEFL, IELTS քննությունները
√ Ուսուցիչներին և ուսանողներին, ովքեր ցանակնում են զարգացնել իրենց անգլերենը, սովորել նոր մեթոդբանություն, ստանալ միջազգային որակավորում (TEFL/TESOL) և դասավանդել աշխարհի տարբեր երկրներում:
√ Խիստ գրաֆիկ ունեցող աշխատողներին, ովքեր ունեն ժամանակի խնդիր և ուզում են Online դասընթացների միջոցով սովորել և զարգացնել անգլերենը:
√ Մասնագետներին, ովքեր կարիք ունեն սովորելու նեղ մասնագիտական անգլերեն
√ Անգլերենի մասնագետների, ովքեր ցանկանում են իրենց իմացությունը հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի:
A+-ը կիրառում է մեթոդներ, որոնց արդյունքում լեզվի իմացությունը հասնում է այն մակարդակին, երբ անգլերենով հաղորդակցվելը դառնում է ենթագիտակցական պրոցես և ուսանողը առանց որևէ խոչընդոտի կիրառում է իր գիտելիքը:
Մենք լեզվամտածողությունը զարգացնելու համար մշակվել ենք հատուկ մեթոդներ, որոնց շնորհիվ ուսանողները մատչելի և որակյալ լեզվական գիտելիք են ստանում և կիրառում:
Սովորե՛ք անգլերեն եւ ձեռք բերե՛ք Ձեր հաջողության բանալին:
Էյ Փլաս Սքիլզ
Սովորե՛ք Կիրառե՛ք Կատարելագործե՛ք
Փաստեր մեր ընկերության մասին
9
Անձնակազմ
7
Ուսուցիչներ
4
Լեզուներ
14
Դասընթացներ